slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Սեմինար անալիտիկ սարքավորումների վերաբերյալ. «Նոր լուծումները մաս-սպեկտրոմետրիայի բնագավառում»

017 թվականի մայիսի 30-ից 31-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի Սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի և Բժշկակենսաբանական բաժնի թունաբանական (տոքսիկոլոգիական) փորձաքննությունների բաժան¬մունքի փորձագետները մասնակցել են երկօրյա սեմինարին, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնելու վերջին նվաճումներին սննդամթերքի, շրջակա միջավայրի և դեղագործական հետազոտման ոլորտներում: Սեմինարը կազմակերպվել և իրականցվել էր ХИМЭКСПЕРТ (Ռուսաստան) ընկերության կողմից, որը հանդիսանում է Thermo Fisher Scientific (Life Sciences) կազմակերպությանը պաշտոնական ներկայացուցիչը: Վերը նշված երկու կազմակերպությունները հանդիսանում են գործիքների, ռեակտիվների և սպառվող նյութերի խոշոր մատակարարը մոլեկուլային կենսաբանության բնագավառում:

Սեմինարի առաջին օրը նվիրված էր վերջին նվաճումներին սննդամթերքի և շրջակա միջավայրի հետազոտությանը LC-MS/MS մեթոդով, որի ընթացքում զեկուցվեցին հետևյալ թեմաները՝

  • Արդյունավետ քանակական հետազոտությունը (անալիզը)՝ փորձանմուշների մեծ հոսքով ծանրաբեռնված լաբորատորիաներում,
  • Բարձրարդյունավետ հեղուկային քրամատագրման հետ համակցված մաս-սպեկտրոմետրիայի (LC-MS/MS) մեթոդները սննդամթերքի և շրջակա միջավայրի հետազոտման ոլորտում,
  • Մաս-սպեկտրոմետրիայի կիրառումը սննդամթերքների կեղծարարության բացահայտման ոլորտում,
  • SCIEX-ի նոր լուծումները նյութերի և խառնուրդների մնացորդային ու հետքային քանակների պարզ որոնման և նույնականացման համար:

Սեմինարի երկրորդ օրը նվիրված էր մաս-սպեկտրոմետրիայի նոր կիրառումներին դեղագործական ոլորտում, մասնավորապես՝

  • LC-MS/MS բարձրարդյունավետ մեթոդներին դեղագործության ոլորտում,
  • Կենսապատրաստուկների որակի հետազոտմանն ու վերահսկմանը,
  • Թիրախային պրոտեոմիկա–կլինիկական հետազոտու¬թյուններից մինչև բուժական դեղաբանական մշտադիտարկմանը,
  • SCIEX-ի նոր լուծումներին կենսադեղագործական պատրաստուկների բնութագրման համար:

Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության տարբեր կազմակերպությունների պարենային և դեղագործական արտադրանքների փորձարկման հավատարմագրված լաբորատորիաների մոտ 50 մասնակից։

Կարևոր է նաև նշել, որ առաջին հերթին ներկայացվել են նոր լուծումները մաս-սպեկտրոմետրիայի բնագավառում, որոնք մշակվել են «АВ SCIEX» ընկերության կողմից:

Հարկ է նշել նաև վերոնշյալ սեմինարի անհերքելի գործնական կարևորությունը և արդիականությունը: Փորձաքննությունների ազգային բյուրոյից սեմինարին մասնակցած փորձագետների տեսանկյունից հնարավորությունը հարցեր ուղղելու անձամբ սեմինարի ընթացքում արդարացուցիչ էր: Սեմինարին ներկայացված զեկույցները թույլ տվեցին մասնակիցներին ստանալ գործնական և տեսական գիտելիքներ:

Մասնակիցները իրենց գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին սեմինարի իրականացման համար:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow